Ոստիկանության Նոր Նորքի հերթապահ մասում, փետրվարի 22-ի կեսգիշերին ահազանգել է մի քաղաքացի եւ հայտնել, որ Նոր Նորքում գտնվող հյուրանոցներից մեկում կռիվ է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ:
Ոստիկանության շտաբից դուրս եկած խմբերը դեռ նոր էին հասել նշված հասցե, երբ նոր ահազանգ է ստացվել, այս անգամ «Սուբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի՝ կին եւ տղամարդ, երկուսն էլ ծակած-կտրած վերքերով: Կնոջ վնասվածքը որովայնի շրջանում էր, տղամարդունը՝ ձեռքերի:
Իրավապահներին կարճ ժամանակում հաջողվել է ճշտել տուժողների ինքնությունը: Պարզվել է, որ տեղի ունեցած երկու դեպքերն ուղղակի կապ ունեին իրար հետ:
Մանրամասները տեսանյութում:











