Սոցկայքերում կրկին սկսել են տարածվել հայտնի «Արջը» ֆիլմից տեսարան, որում տեսնում ենք, թե ինչպես է սոված պուման արջի քոթոթին փորձում որսալ։
Տեսագրության մեջ երեում է, որ իր ուղղությամբ շարժվող պումային նկատած արջի քոթոթը սկսել է արագ փախչել։ Երկար հետապնդումից հետո, երբ պումային հաջողվում է մոտենալ արջուկին, հայտնվում է քոթոթին խնամող արջը եւ իր մռնչյունով ստիպում պումային արագ հեռանալ։











