Մեր հարգանքի տուրքը մարտի 1-ի զոհերին կմատուցնեք լուսաբացը Մյասնիկյաի արձանի մոտ դիմավորելով: Այս մասինա, այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ է դրել «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ քաղաքացիները եւ քաղաքական գործիչները շարունակում են այցելել Մյասնիկյանի արձանի հարակից տարածք` հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվել են մոտ 50 քաղաքացիներ, նրանց մեջ է նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը։

Սասուն Միքայելյանն այստեղ է ժամանել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 14-ամյա որդու Աշոտ Փաշինյանի հետ:

«Ես որոշեցի միտինգային ձեւաչափի մեջ չմասնակցել, եւ իմ հարգանքի տուրքը մարտի 1-ի զոհերին մատուցել լուսաբացն այստեղ դիմավորելով։ Անկասկած մեր այդ լուսաբացը կբացվի ժողովրդի գլխին, այս իշխանությունները կհեռանան եւ ժողովուրդը կսկսի խաղաղ ապրել»,-ասել է Սասուն Միքայելյանն ու հավելել. «Մենք որեւ հայտարարություն չենք տարածել: Ովքեր կմիանան մեզ, մեզ հետ կլուսացնեն,  շնորհակալ կլինենք»:

Սասուն Միքայելյանը չցանկացավ որեւէ գնահատական տալ այսօրվա ՀԱԿ հանրահավաքին, նշելով. «Ոչնչով պայմանավորված չէ իմ հանրահավաքին չմասնակցելը։ Եթե լիներ միայն սգո երթ, ոչ թե հանրահավաք, հետո սգո երթ, այդ դեպքում կմասնակցեի»:

Նրա կարծիքով՝ իշխանություները 2008թ մարտի 1-ին կրակեցին մեր զինանշանի վրա, եռագույնի վրա, Եռաբլուրի վրա. «Այստեղ՝ Երեւանի սրտում, գնդակահարվեցին 10 անմեղ զոհեր, մարդիկ, որոնք դուրս էին եկել պայքարի 1988թ. մեր տարած հաղթանակի համար, բայց գնդակահարվեցին։ Մեկա սենց չի մնա  ժողովուրդ ջան, էս անմեղ զոհերի արյունը ջուր չի դառնա»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am