Թունիսի մայրաքաղաքի կենտրոնին մոտ գտնվող Մոնպլեզիր թաղամասում զվարճալի դեպք է տեղի ունեցել: Մզկիթներից մեկի մինարեթից ավանդական ուրբաթօրյա աղոթքի մուեդզինի կանչի փոխարեն հնչել է ժամանակակից երաժշտական ստեղծագործություն՝ «Հումանին»:

Ինչպես հաղորդում են, երգը, որն իրենցի ռեգիի եւ ռեփի խառնուրդ է, հնչել է մոտ կես րոպե, սակայն ստիպել է անցորդներին կանգ առնել: Զարմացած էին նաեւ հավատացյալները, որոնք աղոթքի է հավաքվել: Կրոնական հարցերով նախարարությունն ընդգծել է, որ պատճառը տեխնիկական սխալն է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: