Ռուսական Զլատոուստե քաղաքում Բարեկենդանի ազգային տոնի տոնակատարությունները կարող էին ողբերգությամբ ավարտվել:

Երբ տոնակատարությունները մոտենում էին ավարտին, բոլորը հավաքվել են մեծ խրտվիլակի մոտ, որը հեռացող ձմռան խորհրդանիշն է: Տոնի կազմակերպիչները դրա վրա հրկիզվող հեղուկ են լցրել, իսկ երբ վառել են, պայթյուն է տեղի ունեցել:

Խրտվիլակի մոտ կանգնած ջահով տղամարդը հասցրել է հետ ցատկել: Փրկարարների ոչ ոք չի դիմել, հաղորդում է NR2.Ru-ն: