Հայտնի է, որ սթրեսից ազատելու համար մասնագետները կիրառում են ծիծաղի թերապիան, սակայն պարզվում է, որ գոյություն ունի նաեւ հակառակ փորձը. մարդիկ խմբերով հավաքվում են` սրտի ուզածի չափ ողբալու համար: Լացի այդպիսի սեմինարներ է Ճապոնիայում անցկացնում Տակաշի Կարան, որն իրեն անվանում է  «Արցունքների սոմելիե»:

Կարան ասում է, որ Ճապոնիայում լացին բացասական են վերաբերվում եւ չեն  ողջունում այն: Ճապոնացիները կարծում են, որ  չի կարելի արտասվել մարդկանց առաջ, քանի որ այդպես մարդը ցույց է տալիս իր թուլությունը: Դժգոհ Կարան որոշել է սեմինարներ անցկացնել: Ամիսը երկու անգամ նա ուրախությունից լալու սեմինարներ է կազմակերպում:  Երբ մարդիկ արտասվելով լիցքաթափվում են, նրանք ազատվում են լարվածությունից եւ բացասական մտքերից:

«Լացը շատ օգտակար է ձեր ֆիզիկական եւ  հոգեկան առողջության համար», - հայտնում է Կարան, հաղորդում է FedPost.ru-ն:

Արժե նշել, որ Սագայի խոսքերի տակ կա գիտական հիմք: Այսպես, մի քանի անկախ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ երբ մարդիկ լալիս են, արցունքի հետ օրգանիզմից հորմոններ են արտազատվում, որոնք արտադրվում են զգացմունքային լարվածության ժամանակ: Այսինքն, արցունքները դրանք դուրս են բերում օրգանիզմից:

Սագայի խոսքով՝ մարդկանց մեծամասնությունն իրենց սեանսներն սկսում են քարե դեմքով եւ չեն հավատում, որ իրենց կստիպենք լաց լինել: Բայց որքան էլ հոռետեսորեն են տրամադրված սեանսի մասնակիցները, դեռ որեւէ դեպք չի եղել, որ հանդիպման ավարտին գոնե մեկ մարդ արցունք չթափի: