Փետրվարի 20-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Անդրանիկ Բեգլարյանը՝ Գայի պողոտայում գործող «Օրանժ» սպասարկման կենտրոնից 720 հազար դրամ եւ վեց բջջային հեռախոս գողանալու կասկածանքով, Բեգլարյանը բաժնում խոստովանական ցուցմունք է տվել:
Ոստիկանությունը հաղորդում է, որ մեղադրյալը գրասենյակի հետնամասից քանդել է մենեջերի առանձնասենյակի տանիքը, հանել կախովի առաստաղը եւ ներս մտել. չհրկզվող պահարանից վերցրել է 6 հեռախոս, գրասեղանի դարակից ՝ գումարը: Նյութական վնասի չափը կազմել է 1 մլն 270 հազար դրամ:
Մեկ շաբաթ անց գողացված հեռախոսներից մեկին պատասխանել է մի քաղաքացի, ով հեռախոսը նվեր էր ստացել:
Անդրանիկ Բեգլարյանը գողություն կատարելու մեղադրանքով մեկ անգամ արդեն դատապարտվել է: Գործի առթիվ հարուցվել է քրեկան գործ ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, գողոնը մասամբ առգրավված է:











