Թմրամիջոցներ պահելու և տեղափոխելու կասկածանքով փետրվարի 21-ին բերման ենթարկված՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Ռուդիկ Մանուկյանի մոտից  ոստիկանները փաթեթավորված թմրամիջոցի նմանվող դեղահաբեր են գտել:

Ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո երիտասարդ տղան խոստովանել է, որ իր մոտ եղած պոլիեթիլենային տոպրակի մեջ եղած օճառահեղուկի տարայում դեղահաբեր կան: Նա պատմել է, որ դեղահաբերը հարևանի եղբոր՝ քրեակատարողական հիմնարկում գտնվող Սամվել Կոռնեյցուկի ցուցումով է վերցրել ինչ-որ անծանոթից և դեռ չի իմացել՝ ինչ է անելու դրանց հետ:

Ռուդիկը նաև խոստովանել է, որ նման դեղահաբեր տանը նույնպես կան: Դեղահաբերն ուղարկվել են փորձաքրեագիտական վարչություն, կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: