Էջմիածնի բնակիչներ Արթուր Պապոյանը և Հայկ Սարգսյանը փետրվարի 18-ին Նոր Նորք վարչական շրջանում բնակարաններից մեկից գողություն կատարելու ժամանակ բերման են ենթարկվել:
Ոստիկանությունում նրանց մոտ հայտնաբերվել է 350 հազար դրամ արժողությամբ նոթբուք, փականները բացելու համար նախատեսված 5 բանալի և 3 ձող: Նրանք խոստովանել են, որ մի քանի տասնյակ տներից գողություն են կատարել:
Դրանց մեծ մասը կատարել է նախկինում դատապարտված Հայկ Սարգսյանը, որը 2 օրը մեկ կեսօրին մտել է մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքների բնակարանններ և գողացել տան արժեքավոր իրերը: Գողացված ապրանքներից իրեն մնացած մոտ 40-50 միլիոն դրամը ծախսել է ակումբներում և խաղատներում:
Տղաներին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով: Նրանք կալանավորված են, կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











