Ուկրաինայի փախուստի դիմած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին կարող են դարձնել Ուկրաինայի առանձնացած հատվածի ղեկավար: Այդ մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին շրջանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման տեսանյութը տեղադրել են «Վովրեմյա»-ի կայքում:

Նահանգապետը հաղորդել է, որ Յանուկովիչի սկզբնական ծրագրի համաձայն՝ Ուկրաինայի բաժանման մասին հայտարարվելու էր Խարկովում փետրվարի 25-ին կայանալիք համագումարի ժամանակ:

Կոլոմոյսկին նշել է, որ Յանուկովիչը կարող էր ներկաներին հայտնել, թե Ուկրաինայի մի մասը գրավված է, սակայն ռուսական զորքերին օգնությամբ կազատագրենք Ուկրաինան: Սակայն դրա փոխարեն մեկնեց Դոնեցկ:

Նոր իշխանությունը իրավիճակը կարգավորելու համար մեկ շաբաթ ուներ, բայց չարեց: «Ու մենք ունեցանք Ղրիմ, այնուհետեւ Լուգանսկ, Դոնեցկ, Խարկով, Դնեպրոպետրովսկ, Օդեսա, Նիկոլաեւ, Խերսոն: Թվում է թե վերջը ելքն է լինելու դեպի Բալկաններ»,- նկարագրել է նա ռուսական իշխանության ծրագրերը:

«Յանուկովիչը կարող է զբաղվել սադրանքներով, հրամաններ ստորագրել, նրան որպես խամաճիկ կբերեն Ղրիմ, նա կասի, թե գործող նախագահ է»,- հավելել է Կոլոմոյսկին:

«Մենք դեռ չենք հասկանում, ինչ սցենար ունի Ռուսաստանը, սակայն նա կխաղարկի այդ քարտեզը. չգիտեմ, քանի դեռ Թուրքիան չի փայել նրա նավթային նավերը»,- ասել է նահանգապետը:

Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետը նշել է, որ չի հասկանում, ինչպես կարող են ուկրաինացիներն ու ռուսները պատերազմել միմյանց դեմ. «Հաշվի առնելով, արտահայտվեմ ոչ դիվանագիտորեն, երկրորդ ընդդիմադիր շիզոֆրենիան… Մենք մեծ շիզոֆրենիկ ունեինք, իսկ այնտեղ՝ փոքր: Նա անհավասարակշիռ է, խելքն ամբողջովին գցել է: Նրա առաքելությունը վերականգնել 1913թ.-ի Ռուսական կայսրությունը կամ 1991թ.-ի ԽՍՀՄ-ը, կարող աշխարհը հանգեցնել աղետի»: