Ավստրալիայի Մաունթ-Այզա քաղաքի բնակիչները օձի եւ  կոկորդիլոսի միջեւ կենաց ու մահու պայքարի ականատես են դարձել Քվինսլենդ լճի ափին:

Որքան էլ տարօրինակ է, հաջողությունը ժպտացել է օձին, որը խեղդել է հակառակորդին եւ կերել:

Վտանգավոր պայքարը նկարահանել է տեղի բնակչուհի Տիֆանի Կորլիսը, որը բնության գրկում նախաճաշում էր: Կադրերում երեւում է, թե ինչպես է հսկա օձը հարձակվում ակնհայտ ավելի թույլ, բայց ոչ պակաս ատամնավոր հակառակորդի վրա: Կոկորդիլոսի մարմնի երկարությունն ընդամենը մեկ մետր է: Ագրեսիվ պիթոնը մարմնով օղակում է հակառակորդի մարմինը եւ հաշված րոպեներում խեղդում, հայտնում է «Ռոսիա 24»-ը՝ վկայակոչելով Guardian-ը:

Կոկորդիլոսին ուտելուց հետո պիթոնը մի քանի ժամ անշարժ պառկել է խոտերի մեջ: Ըստ ականատես կնոջ՝ ուշադիր նայելու դեպքում նրա փորում կարելի էր  նկատել կոկորդիլոսի վերջույթների ուրվագիծը: