Իսպանիայում բռնել են աֆրիկացու, ով փորձել էր սահմանը հատել ճամպրուկում: Նա ցանկացել էր հայտնվել իսպանական Մելիլյա անկլավում, որը գտնվում է Մարոկկոյի տարածքում, գրում է The Local-ը:
Իրավապահները մեծ ճամպրուկով տղամարդու են ձերբակալել Բենի-Անսար քաղաքում, որը հենց Մելիլյայի հետ սահմանակից է: Հենց հսկայական ծանր ճամպրուկն է գրավել իրավապահների ուշադրությունը: Երբ իրավապահները նրանից պահանջել են կանգ առնել, տղամարդը սկսել է փախչել, սակայն իր բեռը չի թողել, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Ճամպրուկը բացելով՝ ոստիկանները տեսել էին Մալիի 19- բնակչի՝ եռապատիկ ծալված: Ոստիկանությունը երկու երիտասարդներին էլ ձերբակալել է:











