RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը բացատրել է, որ հեռուստաընկերության հաղորդավարուհի Էբբի Մարտինը, ով քննադատել է Ուկրաինայի ռուսական օկուպացիան, լավ չի պատկերացնում Ղրիմում իշխող իրավիճակը ու տվյալ դեպքում դարձել է «ամերիկյան քարոզչության» զոհ:

«Չնայած տարածված տեղեկություններին՝ մենք չենք ճնշում մեր լրագրողներին ու նրանք եթեերում ասում են այն, ինչ մտածում են: Էբբին, ամենայն հավանականությամբ, մտածում է հենց այդ կերպ, ինչն ինձ զարմացրել է. դեռեւս վերջերս նա գրել էր, որ չի կարող Օբամային լուրջ ընդունել, երբ նա պաշտպանում է Ուկրաինայի ցուցարարների, քանի որ հենց նա էր ճնշում Օքյուփայ Ուոլ-Սթրիթ ակցիաները»,-ասել է Սիմոնյանը, փոխանցում է «Lenta.ru»-ն:

Նշենք, որ Մարտինը քննադատել էր ռուսական իշխանությունների գործողությունները՝ Breaking the Set հաղորդաշարի շրջանակներում: