Հռոմի պապը ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ հավատացյալներին կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղության համար: Հանկարծ նա անպարկեշտ բառ է արտաբերել: Վատիկանի մամուլի ծառայությունը կատարվածը չի մեկնաբանում:

Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավաքվածներին՝ Հռոմի պապը «caso» («օրինակ»)  բառի փոխարեն  ասել է «cazzo», որը  իտալերենում շատ կոպիտ հայհոյանք է («առնանդամի» հոմանիշը):

Լեզվի սայթաքման պատճառը կարող էր լինել պապի արգենտինյան շեշտադրությունը: Չնայած տեսագրությունում երեւում է, որ նա իսկույն շտկել է խոսքը, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Հավատացյալները ներողամիտ են վերաբերվել Ֆրանցիսկոսի սխալին: YouTube-ում  ներբեռնված որոշ տեսահոլովակներ վերնագրվել էին՝ «Նույնիսկ Հռոմի պապն է երբեմն սխալվում»: