Լրատվամիջոցները հայտնել են, որ Facebook-ը մտադիր է ինտերնետ անցկացնել Աֆրիկայում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, գրում է TechCrunch-ը:
Սոցիալական ցանցն արդեն բանակցություններ է անցկացնում Titan Aerospace ընկերության գնման շուրջ, որը մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ:
Անանուն աղբյուրի տվյալներով՝ ծրագրի արժեքը կարող է կազմել 60 մլն դոլար: Համաձայնագրի պայմանների համաձայն՝ ընկերությունը Facebook-ի համար առնվազն 11 հազար Solara 60 մոդելի անօդաչու թռչող սարքեր կարտադրի: Այդ սարքերն աշխատում են արեւային էներգիայով եւ ունակ են օդում մնալ մինչեւ 5 տարի, հաղորդում է Lenta.ru-ն:
Ինչպես գրում է TechCrunch-ը, Facebook-ն իր Internet.org նախագծի շրջանակներում նախատեսում է օգտագործել Titan Aerospace-ի տեխնոլոգիաները: Ծրագիրը մեկնարկել է 2013-ի օգոստոսին:











