ԱՄՆ պետքարտուղար Ջորն Քերրին եղել է Կիեւի Ինստիտուտսկայա փողոցում, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից հարգել է ուկրաինացի ցուցարարների հիշատակը, որոնք զոհվել են դիպուկահարների կրակոցներից, հաղորդում censor.net-ը:
Քերրիին ուղեկցել են Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: Կիեւում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քերրին հայտարարել է, որ խորապես ցնցված է եւ ԱՄՆ նախագահի անունից հարգել է զոհված ցուցարարների հիշատակը: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ խոսել է տեղի բնակիչների հետ: Նրա խոսքով՝ «ուկրաինացիները չեն ցանկանում վերադառնալ այնպիսի կյանքի, որը եղել է Յանուկովիչի ժամանակ»:
Քերիի խոսքով՝ այդ «խիզած ուկրաինացիները փողոց են դուրս եկել բռնապետի դեմ խաղաղ պայքարի նպատակով», իսկ փողոցում նրանց դիմավորել են տանիքներում գտնվող դիպուկահարները: «Նրանք իրենց ձայնն են բարձրացրել եւ նրանց ձայնը երբեք չի խլացվի տանիքներից կրակվող գնդակներով»,-հայտարարել է Քերրին:

























