Ուկրաինայի իշխանությունների գլխավոր խնդիրը երկրի միավորումն է: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք ուզում ենք, որ Ուկրաինայի արեւելքում բնակվող մարդիկ իմաման՝ ոչ ոք երբեք չի խախտի իրենց ռուսերեն խոսելու իրավունքը»,- գրել է Յացնեյուկը Facebook-ի իր էջում:
«Մենք արգելափակել ենք լեզվի մասին օրենքը չեղյալ հայտարարելու որոշումը, որպեսզի Ուկրաինայի արեւելքի բնակիչները տեսնեն՝ ոչ ոք երբեք չի խախտի իրենց ռուսերեն խոսելու իրավունքը: Ես որպես վարչապետ երբեմն կառավարության նիստերը վարում եմ ռուսերենով: Այսօր շրջաններում մարզային վարչակազմերի ղեկավարներ են նշանակվում մարդիկ, որոնք արեւելյան շրջաններից են: Հիմա մեր խնդիրը երկիրը միավորելն է, եւ մենք իրագործում ենք այդ ծրագիրը»,-ասել է նա:











