Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի առթիվ մարտի 5-ին «Եռաբլուր» պանթեոն են այցելել նրա մարտական ընկերները, ԵԿՄ անդամներ՝ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Եռաբլուրում» են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, պատգամավորներ, գեներալ Սեյրան Սարոյանը, Սուրիկ Խաչատրյանը, որը, հիշեցնենք, ԵԿՄ վերջին համագումարում ընտրվեց վարչության անդամ։

«Եռաբլուր» պանթեոնում հանդիսավոր  արարողությամբ երդվել են պատանի երկրապահները։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մարդկանց հոսքը «Եռաբլուր» պանթեոն չի դադարում։ Մարզերից ավտոբուսներով դպրոցականներ են գալիս, ովքեր սպարապետին նվիրված հուշակոթողի մոտ նրան նվիրված բանաստեղծություններ են կարդում։