Վազգեն Սարգսյանի շնորհիվ մենք կարողացանք ստեղծել «Երկրապահ» կամավորական միություն, որի հավերժ նախագահը նա է։ Այս մասին մարտի 5-ին` Վազգեն Սարգսյանի 55-ամյակին «Եռաբլուր» պանթեոն այցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Նա այն անհատներից էր, որի նվիրումի, սկզբունքայնության, չափազանց մեծ պատասխանատվության շնորհիվ  մենք կարողացանք պայքարի հանել մեր ազատամարտիկներին։  Անգնահատելի է սպարապետ Վազգեն Սարգսյանի կատարած  դերակատարությունը հայ ժողովրդի անկախությունը ապահովելու գործում: Շնորհավոր հոբելյանդ, սպարապետ »,- ասաց Պաշտպանության նախարարը:

Նախարարի խոսքով, այցելությունը «Եռաբլուր» պանթեոն «յուրովի հաշվետվություն է Վազգեն Սպարապետին եւ մյուս մարտական ընկերներին այն մասին, որ  երկրապահներն ու բանակի ողջ անձնակազմը այսօր էլ միասին են»։

«Մենք գերադասել ենք, ոչ թե կահավորված  դահլիճներում մեծարանքի խոսքեր ասել սպարապետի եւ մեր զոհված ընկերների մասին, այլ գտնվում ենք «Եռաբլուրում», որովհետեւ այստեղ մենք բոլորս հավասար ենք»,- ասաց պաշտպանության նախարարը։