Վազգեն Սարգսյանն անշնորք բաներ չէր սիրում, հատկապես զինվորականին չէր ներում ոչ մի անշնորք արարք: Այսպես բնութագրեց սպարապետին ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը  մարտի 5-ին` Վազգեն Սարգսյանի 55-ամյակին «Եռաբլուր» պանթեոն այցի ժամանակ։

«Ստելն էլ չէր ներում, իր հետ ավելի լավ ա ազնիվ լինեիր, ինչ-որ բան լիներ, էթայիր ասեիր, ինքը կհասկանար, բայց որ խաբեիր, մեծ պրոբլեմ կունենայիր: Իրա խարակտերը նենց էր, որ կարող էր մի րոպեում ջղայնանալ, մի րոպեւում՝ բարիանալ»,- պատմեց Սեյրան Սարոյանը:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք սպարապետը գոհ ու ուրախ կլիներ, եթե տեսներ երկրի ներկայիս վիճակը, պատգամավորը ասաց. «Ես ի՞նչ իմանամ, գնա իրան հարցրա, որ էթաս ընդեղ, կհարցնես, ես ինչ իմանամ»: