Մարտի 5-ին, ժամը 13:01-ին, Կոտայքի մարզային փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի Կենտրոն թաղամասի 30 շենքի 9-րդ հարկում գտնվող 72 բնակարանում:
Հարևաննները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ հրդեհի բռնկման պահից չորս րոպե անց դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Այրվել է շուրջ 12 քառ. մետր տարածք, բնակարանի գույքը:
Ի դեպ, բնակարանում ապրում է անչափահաս երկու երեխա, որոնք, ինչպես եւ նրանց ծնողները, բարեբախտաբար, այդ պահին տանը չեն եղել:
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Մարումը շարունակվում է:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բնակարանը գազաֆիկացված չէ, հրդեհի բռնկման պատճառը, հավանաբար, հոսանքալարերն են:
Ինգա Հայրիյան











