Սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակի առթիվ «Եռաբլուր» պանթեոնում կազմակերպված պատանի երկրապահների երդման արարողությունից առաջ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը անցնում էր պատանի երկրապահների շարքերով, ստուգում նրանց հագուկապը։

Նկատելով առաջին շարքում կանգնած երկրապահ աղջիկներից մեկի կանացի կոշիկները, գեներալը բարկացել է. «Դու զինվոր ես, ինչո՞ւ ես աղջկա կոշիկ հագել»։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, նկատողությունից հետո աղջկան հեռացրին առաջին շարքից։