Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մարտի 3-ին Նոր Խարբերդից բերման են ենթարկել առանձնապես խոշոր չափերի խարդախության կասկածանքով 2010-ից հետախուզվող՝ Երեւանի բնակիչ 37-ամյա Լեւոն Առաքելյանին եւ հանձնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներին։

Ոստիկանությունը հաղորդում է, որ իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Լեւոն Առաքելյանի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաեւ այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին։