Երեւանի բնակիչ Գագիկ Մելքոնյանը մեղադրվում է Խորենացի փողոցի բնակարաններից մեկից համակարգիչ գողանալու մեջ:

Օրեր առաջ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին օպերատիվ տեղեկություն էր ստացվել Երեւանի Խորենացի փողոցում կատարված գողության մասին: Շուտով պարզ էր դարձել, որ գողության մեջ կասկածվում է ոմն Գագուլիկ, որին ոստիկանները բերման ենթարկեցին:

Գագիկը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ հատուկ հարմարանքի օգնությամբ բացել է տան դուռն ու օգտակար այլ բան չգտնելով՝ գողացել է միայն համակարգիչը:

Գագիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով, առգրավվել է 5 հարմարեցված բանալի եւ 7 ինքնաշեն հարմարանք կողպեքներ բացելու համար: Նա կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: