Լոռու մարզի Օձուն գյուղում բնակվող Խանվելյանների կովը 3 ականջանի հորթ է ծնել։ Հայր և որդի Խանվելյանները, որոնք անասնաբույժեր են, ասում են, որ հորթուկը 15 օրական մյուս հորթուկներից ոչնչով չի տարբերվում, միայն երրորդ ականջով, որը նրա ճակատային մասից մի փոքր վերեւ  է գտնում։

«Ինքը լիովին առողջ է, ես պահելու եմ նրան»,- ասել է Արթուր Խանվելյանը։

Վերջերս անոմալ երեւույթ է նկատվել նաեւ Խանվելյանների խոզերից մեկի մոտ։ Խոճկորը երկսեռ է ծնվել՝ եւ արական, եւ իգական սեռական օրգաններով։

Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3»-ի