Վերջապես Գյումրու թատրոնի տերը գյումրեցին է։ Այս մասին մարտի 6-ին Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական նոր ղեկավարին՝ Լյուդվիգ Հարությունյանին ներկայացնելիս ասաց արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը՝ նշելով, որ ինքը շատ ուրախ է դրա համար։
«Շատ ուրախ եմ, որ ոչ թե թողնում ու հեռանում եմ, այլ պատասխանատու գործը հանձնում եմ արժանավայել մարդու, երիտասարդի, ով, վստահ եմ, ամեն բան կանի թատրոնի ու հանդիսատեսի օգտին»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը։
Նրա խոսքով՝ թատրոնը հիմա լավ վիճակում է, և ինքը համարձակ այն հանձնում է կրտսեր գործընկերոջը, որի հետ 4-5 տարի է՝ աշխատում է։
«Ես ամեն քայլ անելուց առաջ մի լավ մտածում եմ, բացարձակ չեմ փոշմանում, որ այս քայլն անում եմ, որովհետեւ հանձնում եմ մի մարդու, որին վստահում եմ, եթե նա չլիներ, ես չէի գնա»,-ասել է 69-ամյա ռեժիսորը՝ նշելով, որ թատրոնում ամեն կերպ աջակցելու է երիտասարդ գեղարվեստական ղեկավարին։
Հիշեցնեք, որ մարտի 5-ին Նիկոլայ Ծատուրյանը դիմում էր՝ գրել հրաժարվելով զբաղեցրած՝գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, բայց որպես գեղարվեստական խորհրդական շարունակելու է աշխատել թատրոնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլայ Ծատուրյանը նշել էր, որ իր որոշումը Մշակույթի նախարարի հետ կոնֆլիկտի հետ կապ չունի։











