Դուբլինում ընթացող ԵԺԿ լիագումար նստաշրջանին պատվիրակներին է դիմել ԵԺԿ-ին անդամակցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա զուգահեռներ է անցկացրել Բեռլինի պատի փլուզման եւ Արցախի անկախության միջեւ եւ եվրոպացիներին կոչ է արել գիտակցել փաստը, որ ինչպես Բեռլինի պատի կառուցումը, այդպես էլ Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելը միեւնույն բնույթի սխալներ էին:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տուժել է նույն սխալ որոշումների պատճառով: Ղարաբաղն ունի ինքնորոշման եւ անկախության իրավունք»,-ասել է նա:

Անդրադառնալով Հայց ցեղասպանության թեմային, Հովհաննիսյանը նշել է.  «Եվրոպական ճառանգությունը ոչ միայն անցյալ է, այլեւ ապագա: Մենք պետք է դատապարտենք անցյալի հանցանքները, որոնք գործվել են մարդկության դեմ: Եկող տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում սպանվեցին նաեւ հույներ ու ասորիներ: Դա միայն հայերի հարցը չէ, մենք կորցրեցինք մի ամբողջ քաղաքակրթություն»:

Տեսանյութը՝ armnewstv.am-ի