Տեսագրությունը, որում երեւում է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդ Պաիսը, ով աղբ է թափում չնախատեսված վայրում, ռեկորդներ է սահմանել ինտերնետի բրազիլական սեգմենտում:
Օրենքի համաձայն՝ նման խախտման համար նախատեսվում է տուգանք՝ մինչեւ 150 – 3 հազար ռեալի հասնող կախված թափված աղբի քանակից:
Իրավիճակն ավելի է սրում այն, որ վերջին օրերին քաղաքում կուտակվել է մեծ քանակությամբ աղբ՝ կապված մունիցիպալ ընկերության փողոցների մաքրությամբ զբաղվող աշխատակիցների գործադուլի հետ:
Տեսագրության առկայության մասին իմանալուց հետո քաղաքապետը խնդրել է տուգանել իրեն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:











