Ոստիկանության աշխատակիցների կողմից մարտի 5-ին Սայաթ-Նովա պողոտայի թիվ 8 շենքի մոտից գործարար «Բենզին Ռուբոյի» բերման ենթարկված որդին՝ 24-ամյա Արման Գալուստյանը հետախուզվում էր փետրվարի 27-ից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Նա հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով ), 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում տաքսու վարորդին ծեծի ենթարկած Արման Գալուստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Վերջինս բենզին Ռուբոյի՝ «Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանի որդին է, որը տաքսու վարորդի 2000 ուղեվարձը չէր վճարել: Մեկ օր անց փողոցում հանդիպելով Արման Գալուստյանին` տաքսու վարորդը հիշեցրել էր չվճարած 2000 դրամի մասին, ինչից հետո վերջինս մոտեցել էր ու երկաթով հարվածներ էր հասցրել վարորդի գլխին: Տարածքում գտնվող ոստիկաններին չէր հաջողվել նույն օրը հայտնաբերել Արմանին:
Հունիսի 27-ին Արման Գալուստյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգքրի 117 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արման Գալուստյանը վերջին շրջանում նմանատիպ արարք մեկ անգամ էլ է թույլ տվել եւ երկու գործով մի անգամից քրեական գործ են հարուցել: Արման Գալուստյանը ստորագրությամբ բաց է թողնվել: NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Ռոբերտ Գալուստյանն ինքն է դեպքի օրը զանգահարել ոստիկանություն` բարեխոսելով Արման Գալուստյանի համար: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել էր, թե իրեն զանգահարել եւ հայտնել են, որ մի երիտասարդ ոստիկանությունում ներկայացել է որպես «Բենզին Ռուբո»-ի որդի` սակայն նա ասել է, որ նման որդի չունի:
Մանրամասները՝ տեսանյութում











