Ոստիկաններն ասում են, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին բերման են ենթարկել ճանապարհը փակելու եւ քաղաքացիների տեղաշարժման իրավունքը խոչընդոտելու համար, սակայն այդ իրավունքը ոստիկանները խախտում են ամեն օր, երբ «3-րդ ռանգի պաշտոնյայի շարասյան համար փակում են փողոցները»։ Այս մասին մարտի 7-ին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ՝ ամփոփելով մարտի 7-ի ակցիան, ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։
«Սա ինքնաբուխ քաղաքացիական անհնազանդություն էր։ Բերման ենթարկված երեք քաղաքացիներն ապօրինություն չէին կատարել, նրանք հերոսներ են»,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը։
Ֆինանսների նախարարության մոտ ժամը 12։30-ին մեկնարկած ակցիան ավարտվեց ոստիկանության մոտ։ Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության մոտից բերման էր ենթարկվել երեք մարդ, որոնք վարչական պատասխանատվության մասին արձանագրություն կազմելուց հետո ազատ էին արձակվել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











