Ֆինանսների նախարարության մոտ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մարտի 7-ի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ ակտիվիստները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեջքին՝ համազգեստի վրա, փակցրել էին «Դեմ եմ» գրությամբ պիտակ:

Ոստիկաններից մեկը, տեսնելով, որ լրագրողները տեսանկարահանում են, մոտեցավ եւ պոկեց պիտակը:

«Դուք ինչի՞ եք ծիծաղում»,-ասաց Օսիպյանը՝ դիմելով լրագրողներին։