Հնդկաստանի բնակիչ Մոհամեդ Խուրշիդ Հուսեյնը ռեկորդ է սահմանել ստղնաշարի վրա քթով տեքստ հավաքելու արագությամբ:
23-ամյա երիտասարդը 103 սիմվոլներով տեքստը հավաքել է 47 վայրկյանում: Նա հայտնել է, որ քթով տեքստ հավաքելու համար օրական մարզվել է վեց ժամ՝ իր համար տարբեր առաջադրանքներ հորինելով:
Ավելի վաղ նա Գինեսի ռեկորդ էր սահմանել լատինական այբուբենը մատներով հավաքելով 3,43 վայրկյանում, հաղորդում է Lenta.ru-ն:
Քթով նախկին ռեկորդը սահմանվել էր 2008 թվականին, ԱՄԷ-ում: Տեղի բնակիչը նույն տեքստը հավաքել էր 1 րոպե 33 վայրկյանում:











