«Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ժամանել է Կիեւ եւ մարտի 9-ին հանդես եկել Մայդանում Ժողովրդական վեչեի ժամանակ՝ նվիրված Տարաս Շեւչենկոյի 200-ամյակին:

«Ես ցանկանում եմ, որպեսզի դուք իմանաք՝ կա մեկ այլ Ռուսաստան: Կան մարդիկ, ովքեր չնայած ձերբակալություններին, ակտիվորեն մասնակցում էին հակապատերազմական միտինգտներին: Կան մարդիկ, ում համար Ուկրաինայի եւ Ռուսաստանի բարեկամությունը կարեւոր է սեփական ազատությունից: Ես հավատում եմ, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան եվրոպական զարգամցման միեւնույն ուղին ունեն: Պայքարեք ու կհաղթեք, Աստվածն ինքն է ձեզ օգնում»,- ասել է Խոդորկովսկին:

Մարդիկ ի պատասխանա վանկարկում էին «Արթնացիր, Ռուսաստան», հաղորդում է «Liga»-ն:

Ինչպես ավելի վաղ հաղորդում էին, մարտի 10-ին Խոդորկովսկին մտադիր է «Իրավունքներ եւ ազատություններ» թեմայով բաց դասախոսություն կարդալ Կիեւի պոլիտեխնիկական ինստիտուտում: