Վլադիմիր Պուտինի մոտ վաղուց էրխմորվում Ղրիմի թերակղզու գրավման ծրագիրը, համարում է հայտնի ուկրաինացի երգչուհի, հասարակական գործիչ Ռուսլանա Լիժիչկոն: Նրա կարծիքով, աշխարհը չպետք տրվի Ուկրաինայում ռուսալեզու բնակիչների հանդեպ ուկրաինացիների կողմից ագրեսիայի մասին քարոզչական պնդումներին: Կեղծ այդ տվյալները տարածում են ռուսական իշխանությունները, մասնավորապես ինքը` Պուտինը, հայտարարել է Ռուսլանան «Ամերիկայի ձայնի» ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին երգչուհի Ռուսլանան ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի կողմից արժանացած The Women of Courage Award(«Քաջ կանայք») պարգեւի: Բացի այդ Ռուսլանան հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ, սենատորներ Ջոն Մաքքեյնի եւ Քրիս Մերֆիի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի այլ օրենսդիրների հետ: Երգչուհին հանդես է եկել Տպագրության ազգային ակումբում, ԱՄՆ-ի ատլանտյան խորհրդում, ինչպես նաեւ Ազգային հասարակական ռադիոյի եւ CNN հեռուստաալիքի եթերից: