Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Փոլք շրջանի օդանավակայանում թեթեւ շարժիչավոր օդանավը՝ Cessna-ն, բախվել է պարաշյուտիստին:

Հաղորդվում է որ միջադեպը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ, երբ օդանավը երկրից մի քանի մետր բարձրության վրա էր: Օդանավը առաջնամասով բախվել է պարաշյուտին, ինչի արդյունքում ստիպված է եղել կտրուկ վայրէջքի գնալ ու բախվել է գետնին, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Բախման պահին պարաշյուտիստը մի քանի մետր վերեւ է շպրտվել, հետո՝ ընկել օդանավից մի քանի մետր հեռու: Անկումից հետո տղամարդը կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել:

Միջադեպի երկու մասնակիցներն էլ հիվանդանոց են տեղափոխվել: Միջադեպի պատճառները պարզվում են: