Երեւանի բնակիչ Տիգրան Հարությունյանը պնդում է, որ իր մոտ հայտնաբերված թմրանյութը ծրարով ԱՄՆ-ից ուղարկել է ընկերը։

49-ամյա Տիգրան Հարությունյանին ոստիկանները բերման են ենթարկել  մարտի 5-ին Երեւանի Սարյան փողոցից։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է փոստային ծրարի մեջ տեղադրված սուր հոտով  կանաչավուն զանգված:

Ոստիկանության բաժնում Տիգրան Հարությունյանն ասել է, որ թմրամիջոցն ԱՄՆ-ից ծրարով իրեն է ուղարկել ընկերը՝ Արթուրը, անձնական օգտագործման համար։

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում