Խարկովում ռուսամետ ակտիվիստները ձվեր ու ճայթռուկներ են նետել Ուկրաինայի խորհրդարանում «ՈՒԴԱՐ» խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի ուղղությամբ, որը մասնակցել է Եվրոմայդանի հանրահավաքին:
Հաղորդվում է, որ մոտ 100 ռուսամետ ակտիվիստներ շղթա են կազմել բեմի դիմաց, որտեղ ելույթ է ունեցել Կլիչկոն: Նրանք վանկարկել են «Ռուսաստան» եւ ««Ֆաշիզմը չի անցնի»: Ակտիվիստները սկսել են ձվեր նետել Կլիչկոյի թիկունքին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Քաղաքական գործչի թիկնապահները ժամանակին փակել են Կլիչկոյին հովանոցներով: Ձվերն ու ճայթռուկները Կլիչկոյին չեն դիպել:
Երբ Կլիչկոն իջել է բեմից եւ նստել ավտոմեքենան, անհայտ անձինք հզոր ճայթռուկներ են նետել նրա ուղղությամբ, որոնք պայթել են մոտակայքում: Նրա հեռանալուց հետո հանրահավաքը շարունակվել է:











