Իտալացի ինժեներները ստեղծել են այսպես կոչված «հագնելու ռոբոտ», որը նրանց խոսքով այսօր կառուցվածքային առումով հանդիսանում է ամենաբարդը:

Սարքը, որն անվանում են նաեւ «մարմինը երկարացնող» կամ «մարմինը շարունակող» ստեղծվել է պերցեպտուալ ռոբոտների լաբորատորիայում: Համակարգը թույլ է տալիս այն հագնելուց հետո ամեն ձեռքով 50 կգ քաշով ծանրություն բարձրացնել առանց ջանքերի, հաղորդում են մշակողները: Ռոբոտը կարող է օգտագործվել արտադրության մեջ կամ փրկարարների կողմից փլատակները բարձրացնելու համար:

Ինչպես հաղորդում են սա մեկն է համակարգերի այն վարկածներից, որ մշակվում են ողջ աշխարհում արտադրության մեջ կիրառելու, թերապեւտիկ ու ռազմական նպատակներով: Մարդու գործունեությունը հեշտացնելու գաղափարը շատ հին է, ուստի առաջին հայացքից շատերը կհիշեն 1990-ականների ֆանտաստիկ ֆիլմերը: Նմանատիպ սարքեր կան «Օտարները», «Աստղային պատերազմներ» եւ այլ ֆիլմերում, հաղորդում է GlobalScience.ru.-ն: