ԱՄՆ-ում քիչ է մնացել թաղեն կենդանի մարդուն: Հաղորդվում է, որ 78-ամյա Ուոլթեր Ուիլյամսին մահացած են համարել, երբ կորել է նրա զարկերակը: Նրան տեղափոխել են Լեքսինգթոնի (Միսիսիպիի նահանգ) թաղման բյուրո, որտեղ մի քանի ժամ անց աշխատակիցներն արդեն պատրաստվում էին դիակը նախապատրաստել թաղման արարողությանը:

Սակայն մի քանի ժամ անց, երբ բյուրոյի աշխատակիցները սկսում էին իրենց աշխատանքը, հանկարծ նկատել են, որ Ուիլյամսը շարժվում է: Տղամարդը կտրուկ արթնացել է զմռսումից առաջ:

Ենթադրվում է, որ զարկերակի ժամանակավոր դադարի պատճառը կարող էր լինել ծերունու մարմնի մեջ տեղադրված սրտի խթանիչի աշխատանքի խափանումը: