Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովից հանդես կգա հայտարարությամբ:
Մամուլի ասուլիսը ընթանում է «Վերտոլէքսպո» ցուցասրահի «Ամետիստ» դահլիճում:
Ներս են մտել միայն հավատարմագրված լրագրողները՝ անվտանգության ստուգում անցնելուց հետո: Միջոցառման կազմակերպիչները Յանուկովիչի շրջապատի ներկայացուցիչներն են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, փետրվարի 28-ին Վիկտոր Յանուկովիչը նույն դահլիճում մամուլի ասուլիս էր տվել:











