Հունական Միկոնոս կղզու մոտ ժայռին բախվելու հետեւանքով խորտակվող նավին փրկության են հասել Հունաստանի առափնյա պաշտպանության ուժերը։
Թուրքական Denizhaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Իզմիրի նավահանգստից դեպի Թունիս ուղեւորվող թուրքական բեռնատար նավը Էգեյան ծովում փոթորիկի հետեւանքով բախվել է ափամերձ ժայռերի եւ սկսել խորտակվել։
Այդ ընթացքում անձնակազմին օգնության են հասել Հունաստանի առափնյա պաշտպանության ուժերը՝ փրկելով 14 հոգանոց անձնակազմի անդամներից 11-ին։
Միեւնույն ժամանակ մոտակայքում հերթապահություն իրականացնող ամերիկյան USS Bataaan ավիակիր նավից օդ է բարձրացել մի ուղղաթիռ, որում գտնվող ջրասուզակներին հաջողվել է փրկել նավի անձնակազմի մյուս անդամներին։











