Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում մարտի 11-ին երթեւեկության համար բացվել են տրանսպորտային հանգույցներն ու թունելը։

Նոր ճանապարհահատվածից կարելի է օգտվել Ծիծեռնակաբերդի խճուղուց Շինարարների եւ Լենինգրադյան փողոցներ, Սեբաստիա եւ Հասրաթյան փողոցներ երթևեկելիս:

Կիեւյան փողոցի կողմից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տրանսպորտային միջոցները երթեւեկում են նորակառույց թունելով։  Թունելից անմիջապես հետո աջ անցուղիով մեքենաները բարձրանում են Ծիծեռնակաբերդ կամ շարունակելով աջ երթեւեկությամբ` դուրս գալիս Կիեւյան փողոց:

Շինարարների, Լենինգրադյան փողոցների կողմից հանգույցին մոտեցող տրանսպորտային միջոցները ուղիղ երթեւեկում են միայն դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի, իսկ դեպի Կիեւյան փողոց երթեւեկելու համար աջ անցուղով իջնում են թունել։

Ճանապարհի մյուս հատվածում դեռ շինարարական աշխատանքներ են տարվում։