Google ընկերությունը թարմացրել է որոնման արդյունքների էջի դիզայնը: Ընկերությունում նշում են, որ ներկայիս թարմացումը էջը «ավելի կոկիկ ու պարզ» է դարձնում՝ թույլ տալով կենտրոնանալ արդյունքների վրա ու չշեղվել գովազդի վրա:
Ամենանկատելի փոփոխություններից մեկն այն է, որ անհետացել է հղումների տակ գտնվող ընդգծումը: Ըստ որում՝ հղումների տառաչափն ավելի խոշոր ու «չաղլիկ» է դարձել: Ըդնհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ դիզայնն ավելի «մաքուր» ու հասկանալի է դարձել:
Մեկ այլ նորամծություն է այն, որ անհետացել է գովազդային հղումների տակ գտնվող ցանկի գունավոր ֆոնը:











