Հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում նախորդ ամիս «Շիրակ կենտրոնի» հրապարակած ՝«Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում» տեսանյութը զգալի արձագանք է գտել, հաղորդում է «Շիրակ Կենտրոնը»:
Այն Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական եւ բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին էր: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք էին դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը:
«Շիրակ Կենտրոնի» տեսանյութի հրապարակումից ընդամենը մեկ ամիս անց, նրանց նվիրեցին այն ամենը, ինչ հարկավոր է բազմազավակ ընտանիքի համար: Երեւանից Մարինա Նուշիկյանը բազմազավակ ընտանիքին նվիրեց լվացքի մեքենա, սեղան ու աթոռներ, ալյուր ու վառելափայտ:
Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը «Swedish Armenian society», «Shirak» in Stockholm»-ը հագուստներ եւ սնունդ։ Իսկ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»ՓԲԸ -ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը կահույք, համակարգիչ, սառնարան եւ վառելափայտ: Ի դեպ բոլորը նոր ու որակյալ:
Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:











