Պերուում իրավապահները ձերբակալել են չորս զբոսաշրջիկների, որոնք հնագույն Մաչու-Պիկչու քաղաքի տարածքում մերկ լուսանկարվում էին: Երկու կանադացիներ ու երկու ավստրալացիներ մի քանի ժամ անցկացրել են ոստիկանությունում:
Հաղորդվում է, որ սա առաջին անգամը չէ, երբ օտարերկրյա զբոսաշրջիկները մերկանում են ինկերի հնագույն քաղաքի ավերակների մոտ: Նման քայլերի պատճառով Պերուի մշակույթի նախարարությունը ստիպված է եղել հուշարձանների մոտ ցուցատախտակներ տեղադրել, որոնց վրա նշված է, որ այնտեղ մերկանալը «մշակույթի դեմ հանցագործություն է»:
Սակայն նախազգուշացումները զբոսաշրջիկներին այդ քայլից հետ չեն պահել:
Պերուական իշխանությունները մերկ զբոսաշրջիկներին իսկական սպառնալիք են համարում:











