Մոսկվայում «Մոսկվա-Սիթի» բիզնես-կենտրոնի շենքում քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են երկու «օրենքով գողերի»՝ Կրասնոդարի 30-ամյա բնակիչ Դավիթ Ջանգիձեին՝Դատո Կրասնոդարսկի մականունով, եւ 40-ամյա Բոնդո Ստուրուային՝ Բոնդո Ղազախստասկի մականունով:
Նշվում է, որ իրավապահների թիրախը Ջանգիձեն էր, որին նախորդ ամիս դաշնային հետախուզում էին հայտարարել՝ շորթման համար: Ինչ վերաբերում է Ստուրուային, նա ինքն է իրավապահների առիթ տվել իրեն բանտարկելու՝ կեղծ լինելու նախանշաններով անձնագիր ցույց տալով: Այս մասին հաղորդում է «Փրայմ Քրայմը»:











