Համացանցում հայտնվել է Ուկրաինայի մարտավարական ավիացիայի 204-րդ բրիգադի (տեղակայված է Ղրիմի «Բելբեկ» օդանավակայանում) հրամանատար, գնդապետ Յուլի Մամչուրի տեսաուղերձը երկրի ղեկավարությանը, պաշտպանության նախարարությանն ու ԶՈՒ գլխավոր շտաբին:

Ուղերձում հրամանատարը, մասնավորապես, պահանջել է շտապ հանձնարարականներ հետագա գործողությունների համար:

«Զենքի կիրառմամբ հնարավոր բախումներից խուսափելու համար խնդրում եմ սեղմ ժամկետներում որոշում կայացնել զորամասերի հրամանատարների համար: Ձեր կողմից համապատասխան որոշումներ չընդունելու դեպքում մենք ստիպված կլինենք գործել Ուկրաինայի զինված ուժերի կանոնադրության համաձայն՝ ընդհուպ մինչեւ կրակ բացելը»,- ասել է նա: