Երեւանի բնակիչները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեսուչներին չեն վստահում։ Երեւանում մարտի 13-ին NEWS.am-ի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ երեւանցիների մեծ մասի կարծիքով՝ իրենք ավելի քիչ էլեկտրաէներգիա են սպառում, քան վճարում են։
«Ես առավոտից երեկո աշխատում եմ, մենակ եմ ապրում, եւ իմ լույսը միշտ շատ ա գալիս»,- ասաց Երեւանի բնակչուհիներից մեկը։
Քաղաքացիների անվստահությունը մեծացնում է փաստը, որ հաշվիչ սարքերը տեղադրված են բնակիչների համար անհասանելի վայրերում։ Նրանք վստահ են, որ դրանից օգտվելով՝ տեսուչները խարդախություններ են անում. «Հաշվիչների բանալիները իրենց մոտ են, իրենք բացում են, ոնց են հաշվում, ինչ են անում, բնակիչը երբեւիցե չգիտի։ Մենք գիտենք, որ օրենքով էլեկտրիկն իրավունք չունի առանց բնակչի հաշվիչը բացել ու գործողություն անել»:
Շատերը խոստովանեցին, որ թեեւ չեն ստուգում ու չեն հետեւում, բայց կասկած չունեն, որ տեսուչները մեծացնում են թվերը։











