Անգլիայի արեւելքի Նորֆոլք կոմսությունում ուղղաթիռի վթարից 4 մարդ է զոհվել, հայտնել են տեղի ոստիկանությունից:

«Դա քաղաքացիական ուղղաթիռ էր, որում գտնվում էր 4 մարդ, բոլորը զոհվել են», - հայտնել են իրավապահները:

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության եւ փրկարարական մեքենաները, տարածքը շղթայված է:

Ուղղաթիռն արտադրել էր անգլո-իտալական AgustaWestland ընկերությունը:

Վթարի հնարավոր պատճառը թանձր մառախուղն է, որը Գիլինգհեմում վրա էր հասել նախօրեին:

Մասնագետների խումբը կզբաղվի ավիավթարի պատճառների հետաքննությամբ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: