Գորիլայի ծագը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով, ինչը կապիկների մոտ հազվադեպ է լինում: Փոքրիկի մայրը՝ 18-ամյա Իանին, վիրաբուժական սեղանին է հայտնվել Սան Դիեգոյի կենդանաբանական այգուց:
«Մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Վիրաբուժական միջամտությունը չէր կարելի հետաձգել, քանի որ պտղի առողջությունը վտանգված էր»,-ասել է այգու անասնաբուժական ծառայության տնօրենի տեղակալ Նադին Լամբերսկին:
Հաղորդվում է, որ նորածինը 2 կգ է կշռում: Այն լիովին առողջ է, սակայն ամեն դեպքում նրան վերակենդանացման բաժանմունքում են տեղավորել, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:











